top of page

Մասնագետներ

Նվիրված և հավաստագրված

4.jpg

Արմենուհի Զաքարյան

Մեթոդիստ

Ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության  ֆակուլտետը։ Ունեմ աշխատանքային 20 տարիների փորձ։ Աշխատելով երեխաների հետ ՝ հասկացա , որ նրանք ընդունակ են ապրեցնել մեզ մի աշխարհում , որտեղ կա պարզություն , մաքրություն , անկեղծություն, անծայրածիր երևակայություն և անգամ սուր քննադատություն, ինչը հաճախ պակասում է մեզ ՝մեծահասակներիս։Իմ առաքելությունն եմ համարում ձևավորել և կրթել 21-րդ դարի պահանջներին ընդառաջ գնացող սերունդ և ստանձնել պատասխանատվություն նրանց նկատմամբ , ում պատրաստվում եմ սովորեցնել։

8.jpg

Նաիրա Մուրադյան

Մանկավարժ

1993-1996 թթ սովորել և ավարտել եմ Երևանի պետական բժշկական քոլեջը: Ներկայումս հեռակայում եմ ԵՊՄՀ-ի նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա ամբիոնում : Ունեմ 7 տարվա մանկավարժական փորձ: Հստակ նպատակ ունենալով եմ ընտրել այս մասնագիտությունը,քանի որ իմ վաղեմի երազանքն է եղել աշխատել, կրթել, լինել սաների միջավայրում, իրենցից ստանալ և փոխանցել դրական էներգիա: Իմ առաքելությունն է աշխատել ամբողջ ներուժով և վերադառնալ տուն բուռն բավարարվածության զգացումով:

10_edited.jpg

Նանա Մկրտչյան

Մանկավարժ

2003֊2008թթ սովորել և ավարտել եմ Մ. Մաշտոցի անվան համալսարանի դիզայն ֆակուլտետը, 2018֊2020թթ սովորել և ավարտել եմ նույն համալսարանի մագիստրատուրան, ստացել մանկավարժի մագիստրոսի աստիճան տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ։ ՈՒնեմ 6 տարվա մանկավարժական փորձ:  Ընտրել եմ այս մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին։Կարծում եմ , մանկավարժը պետք է կարողանա անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի նկատմամբ, հասկանալ նրա հոգեբանությունը և ամենակարևորը սիրել և ընդունել երեխային այնպիսին ինչպիսին նա կա իրականում։ Իմ առաքելությունն եմ համարում ոչ միայն երեխային գիտելիք տալը, այլև ներազդելը նրա դաստիարակության, հայրենասիրության և  գեղագիտական ճաշակի ձևավորման վրա:

9.jpg

Անետա   Կարապետյան

Մանկավարժի օգնական

1997-2001 թթ սովորել և ավարտել եմ ՀայԲուսակ համալսարանը: Ընտրել եմ այս ոլորտը, քանի որ շատ եմ սիրում երեխաներին: Նրանցից ստացած Էներգիան ինձ օգնում է իմ առօրյա կյանքում: Ստանձնելով իրենց ամենօրյա խնամքի պարտականությունը՝ ես նրանց հանդեպ ցուցաբերում եմ միմիայն հոգատարություն և ջերմություն: Վստահ եմ դա փոխանցվում է երեխաներին:

11.jpg

Մանան Գևորգյան

Մանկավարժի օգնական

1998-2001 թթ սովորել և ավարտել եմ ՀայԲուսակ համալսարանը մանկաբարձ մասնագիտությամբ: Պատահական չեմ ընտրել մասնագիտությունս ,քանի որ շատ եմ սիրում երեխաներին: Մեծ սիրով և պատասխանատվությամբ ստանձնեցի երեխաների ամենօրյա խնամքի պարտականությունը, քանի որ ես ինձ լիարժեք երջանիկ եմ զգում՝ լինելով երեխաների միջավայրում և հոգ տանելով նրանց մասին:

WhatsApp Image 2022-09-26 at 09.45.55.jpeg

Սյուզե Սարոյան

Հոգեբան-Լոգոպեդ

2004-2008 թթ սովորել և ավարտել եմ Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը՝  հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտացմամբ: ՈՒնեմ  14 տարվա աշխատանքային գործունեություն իմ սիրած ոլորտում: Միշտ կողմնակից եմ անհատական մոտեցման և շատ եմ կարևորում աշխատանքում կրեատիվությունը և մշտական հետաքրքրիր գործիքների կիրառումը :

1.jpg

Էլիզա Սամվելյան

Երաժիշտ-մանկավարժ

2004-2012թ.թ. սովորել և ավարտել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան և ասպիրանտուրան: Ունեմ շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ, հեղինակ եմ « ՈՒրախ տոներ» մանկապարտեզում ուսումնական ձեռնարկի: Իմ առաքելությունն եմ համարում երաժշտական դաստիարակության միջոցով ձևավորել  երեխաների մոտ երաժշտական բարձր ճաշակ: ԱՆչափ կարևորում եմ մանուկներին ծանոթացնել մեծն Կոմիտասի ստեղծագործություններին, որը հանդիսանում է մեր դասական և ազգային երաժշտության հիմնաքարը:

7.jpg

ԱՆահիտ Հարությունյան

Պարուսույց

2010-2013 թթ սովորել և ավարտել եմ Երևանի Պարարվեստի պետական քոլեջը: 2017-2022թթ սովորել և ավարտել եմ Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարանը: ՈՒնեմ աշխատանքային 10 տարվա փորձ: Երեխաները իմ տարերքն են: Շատ եմ սիրում նրանց հետ աշխատել : Երեխաները մեր կյանքի լույսն են, մեր հույսը ու վաղվա օրվա հավատը: Նրանց լավ խնամքից և ճիշտ դաստիարակությունից է կախված մեր վաղվա օրը:

WhatsApp Image 2022-09-20 at 09.53.27.jpeg

Հովհաննես Դավթյան

Գիմնաստիկայի մարզիչ

2005-2009 թթ սովորել և  ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը : ՈՒնեմ 10 տարվա մարզիչ- մանկավարժի փորձ: Ընտրել եմ այս ոլորտը , քանի որ շատ եմ կարևորում ֆիզիկական ակտիվությունը երեխայի կյանքում: Երեխայի օրգանիզմում բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսների զարգացումը կապված է շարժման հետ։ Այն կենսաբանական կարիք է, որն անհրաժեշտ է երեխայի զարգացման համար, ինչպես լավ սնունդը և քունը:

2.jpg

Ինա Անտոնյան

Բուժքույր-ադմինիստրատոր

2016 -2019 թթ  սովորել և ավարտել եմ Երևանի պետական  հենակետային բժշկական քոլեջը: ՈՒնեմ բուժքույր-ադմինիստրատորի 3 տարվա փորձ: Բնավորությամբ կազմակերպված  եմ և հավատարիմ իմ գործին : Քանի որ շատ եմ սիրում երեխաներին, ընտրել եմ այս ոլորտը ,որտեղ հնարավորություն կունենամ զբաղվել սիրած գործով և լինել երեխաների կողքին:

6.jpg

Աստղիկ Ստեփանյան

Խոհարար

Երկար տարիներ աշխատելով երեխաների հետ՝ ինձ ուրիշ աշխատանքում չեմ պատկերացնում: Շրջապատված լինելով երեխաների հետ և տեսնելով իրենց ժպտացող աչքերը`  ես ինձ լիարժեք երջանիկ եմ զգում: Ուրախ եմ, որ փոքրիկներին ամենօրյա համով և առողջ սնունդով ապահովելը ինձ է վստահված , քանի որ դա նույնպես համարում եմ նրանց մասին հոգ տանելու մի տարբերակ: Աշխատանքս կատարում եմ մեծագույն սիրով և նվիրումով:

5.jpg

Գոհար Սարգսյան

Խոհարարի օգնական

Մեծ սիրով միացել եմ «Գորով » մանկապարտեզի թիմին, քանի որ շատ եմ սիրում երեխաներին: : Մեծագույն հաճույքով և եռանդով պատրաստում եմ ամենահամեղ նախաճաշերը, օգտակար ճաշերը, վիտամիններով հարուստ աղցանները, որոնք հանդիսանում են կարևոր նախապայման երեխաների առողջ զարգացման համար:

bottom of page