PBL մեթոդաբանություն
Մենք առաջնորդվում ենք PBL մեթոդաբանությամբ
Ժամանակակից աշխարհը արագորեն զարգանում է: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է արագ հարմարվել նոր փոփոխություններին և զարգացնել երեխաների մեջ այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան ինտեգրվել նոր պայմաններին:
Գորով մանկապարտեզը երեխաների զարգացման համար ընտրել է PBL մեթոդը : PBL (Problem Based Learning) մեթոդը համարվում է ուսուցման հաջողված նորարարական մեթոդ,որը մշակվել է շվեդական Folkuniversitetet համալսարանի կողմից և այժմ լայն տարածում ունի աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում :
Մեթոդաբանության Էությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն են, որի միջոցով երեխաների մոտ զարգանում են 21-րդ դարում չափազանց անհրաժեշտ այսպես կոչված փափուկ հմտությունները (soft skills):
Երեխաների մոտ նախադպրոցական տարիքը ուսուցման այսպիսի համակարգին ինտեգրելու ամենաբարենպաստ շրջանն է։ Այս շրջանում հետաքրքրասիրությունը հանդիսանում է աշխարհը ուսումնասիրելու ամենահզոր և բնական խթանը: Մեթոդիկայի հիմքում ընկած է սովորեցնել երեխային սիրել այն, ինչ անում է, որոնել հարցերի պատասխանները ինքնուրույն և բավարարել նրա հետաքրքրասիրությունը ոչ թե փաստերի տեսքով, այլ գործնական առաջադրանքների միջոցով:
Այս մեթոդը երեխայակենտրոն է: Երեխան, ավելի քան ուսուցիչը, հայտնվում է ակտիվ դերում ՝ փորձելով լուծել իր առջև դրված գործնական խնդիրները:
Սա խիստ տարբերվում է ուսումնական գործընթացի ավանդական կառուցվածքից, որտեղ երեխաներին սկզբում ներկայացվում է ինչ-որ տեսություն, իսկ հետո տրվում են ապացույցներ ու բացատրություններ։ Հակադարձ ճանապարհը` խնդրից դեպի տեսություն, որը հաճախ օգտագործվում է PBL մեթոդաբանության մեջ, երեխաներին դուրս է բերում տեղեկատվության ընկալողի վիճակից՝ հնարավորություն տալով նրանց ինքնուրույն անցնել «հեծանիվը վերահայտնագործելու» ճանապարհը:
PBL մեթոդը սովորեցնում է երեխաներին՝
-
Մտածել , դատողություններ անել և կայացնել ինքնուրույն որոշումներ
-
աշխատել թիմում
-
բանակցել
-
քննադատաբար մտածել
-
լինել կրեատիվ
-
ճանաչել դիմացինի և իր զգացմունքները, կառավարել դրանք
-
արագ անցնել մի առաջադրանքից մյուսին և այլն
Մեր մասնագետները անցել են վերապատրաստման ողջ ծրագիրը: Գորովը հանդիսանում է Հայաստանում միակ մանկապարտեզը, որը լիցենզավորված է շվեդական Folkuniversitetet համալսարանի կողմից և իրավունք ունի շվեդական այս հաջողված մեթոդիկան ինտեգրելու կրթական ծրագրի մեջ: